Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արթուր Մալոյանը տեղափոխվել է «Ուրալ», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը շուտով կմեկնի Թուրքիա, որտեղ Սվերդլովսկի մարզը ներկայացնող ակումբը վերջին հավաքն է անցկացնում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը, որը նույնպես Մոսկվայի «Սպարտակի» մարզադպրոցի սան է:
-->







Comments
Powered by Facebook Comments