
Ոչ այնքան հաճելի տեղեկատվություն «Միլանի» երկրպագուների համար: Հնարավոր է, որ թիմի առանցքային խաղացողներից Ալեքսանդրո Նեստան այսօր չմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպմանը: Իտալացի պաշտպանը խնդիրներ ունի ծնկոսկրի հետ: Սակայն ավելացնեմ, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել Նեստայի մասնակցության հարցում:
-->







Comments
Powered by Facebook Comments