Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

«ԲԱՆԱՆՑԸ» ՀԱՂԹԵՑ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

banants logo

Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Բանանցը» ստուգողական խաղ է անցկացրել Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ- Դինամոյի» հետ և առավելության է հասել 2-0 հաշվով: Երևանյան ակումբի գոլերը հեղինակել են Դու Բալան և Արսեն Բալաբեկյանը: Դարպասի գրավումներն արձանագրվել են 14-րդ և 85-րդ րոպեներին:
Ստևիցա Կուզմանովսկի ասպարեզ է դուրս բերել հետևյալ կազմը. Ցվետոմիր Ցանկով, Էդուարդ Կակոսյան, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Ոսկանյան, Բետու, Վալտեր Պողոսյան, Սամվել Մելքոնյան, Դենիրան Օրտեգա, Դու Բալա: Ընդմիջումից հետո փոխարինման են մտել Նոա Կասուլեն, Արարատ Առաքելյանը, Սամվել Հակոբյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Կարապետյանը և Արսեն Բալաբեկյանը, տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Հաջորդ խաղը «Բանանցը» կանցկացնի մարտի 13-ին՝ Կրասնոդարի «Կուբանի» դեմ:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.