
Չնայած նրան, որ դեռևս պարզություն չկա Էմանուել Մբոլայի տեղափոխության հարցում, անգլիական «Տոտենհեմը» սկսել է նրա համար ակումբ փնտրել Բելգիայում, տեղեկացնում է MirrorFootball-ը: Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ «Տոտենհեմը» ցանկանում է մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց գնել Փյունիկի պաշտպանի տրանսֆերը: Ըստ անգլիական հրատարակության տեղեկությունների, «Տոտենհեմն» արդեն Բելգիայում ակումբ է փնտրում Մբոլայի համար, որպեսզի նրա հետ պայմանագիր ստորագրելուց հետո 16-ամյա ֆուտբոլիստին, վարձակալական հիմունքներով, Եվրոպայում խաղալու փորձ ձեռք բերելու հնարավորություն տա:





