Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՎԱՆԳԱԼ.«ԵԹԵ ՌԻԲԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՆԱԼ, ՊԵՏՔ Է ՎԱճԱՌԵԼ ՆՐԱՆ»

Լուի Վանգալ

Լուի Վանգալ

«Բավարիայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ֆրանկ Ռիբերին ուզում է հեռանալ:
«Եթե Ֆրանկը ուզում է հեռանալ, ապա մենք չպետք է պահենք նրան:Տեղափոխությունը հնարավոր է, առավել ևս եթե դրանից լուրջ գումարներ կստանա նաև ակումբը».- հայտարարեց հոլանդացի մարզիչը:
«Սակայն ես «Ֆիորենտինայի» դեմ խաղի ժամանակ հասկացա, որ նա ամեն ինչ անում է թիմի համար: Իսկ եթե հաշվի առնեմ թե ինչ են գրում թերթերը, ուրեմն Ֆրանկը ուզում է լքել ակումբը».- եզրափակել է Վանգալը:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.