Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Thursday February 9th 2012
......................................

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է 3:0 ՀԱՇՎՈՎ

Իռլանդացիենրի հիշողություններում թարմ է Հենրիխ Մխիթարյանի հեթ տրիկը երիտասարդական հավաքականի կազմում: (լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET)

Իռլանդացիների հիշողություններում թարմ է Հենրիխ Մխիթարյանի հեթ տրիկը երիտասարդական հավաքականի կազմում: (լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET)

Ընդամենը մի քանի ժամ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները Եվրո-2012-ի ընտրական փուլի մեկնարկային հանդիպումը կանցկացնեն: Ֆուտբոլային վիճակահանությունն առաջին անգամ է Հայաստանի հավաքականին միևնույն խմբում ընդգրկել Սուրբ Պատրիկի և U2-ի հայրենիքի հավաքականի հետ և նախկին հանդիպումների վիճակագրություն այս խաղից առաջ բերել հնարավոր չէ: Սակայն եթե հայացք գցենք այլ մրցաշարերում հայ-իռլանդական ֆուտբոլային դիմակակայություններին ապա զարմանալիորեն կհայտնաբերենք, որ այստեղ Հայաստանը ոչ թե վատ վիճակագրություն չունի, այլ պարզապես բացարձակ առավելություն ունի: Հիշենք հայ-իռլանդական նախորդ երեք դիմակայություններն ու տեսնենք, թե որ թիմերն են ապահովել Հայաստանի երեք հաղթանակից բաղկացած առավելությունը:

1-0՝ Արարատ, 1974թ.- Հայ և իռլանդացի ֆուտբոլիստներն առաջին անգամ հանդիպել են հեռավոր 1974-ին, երբ Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հանդիպեցին լեգենդար «Արարատն» ու իռլանական «Քորք» ակումբը: Եթե Բրիտանիայում մրցակցիները «Չելսիի» լեգենդ Ռոբերտ Թամբլինգի գոլի շնորհիվ կարողացան վերջին րոպեին կրճատել հաշվի տարբերությունը (մինչ այդ գոլերի հեղինակ էին դարձել Հովհաննես Զանազանյանն ու Նիկոլայ Սարգսյանը) և պատշաճ հաշվով պարտվել, ապա Երևանում իռլանդացիները չկարողացան խուսափել ջախջախումից: Սերգեյ Պողոսյանի երկու և Հովհաննես Զանազանյանի, Լևոն Իշտոյանի ու Արկադի Անդրեասյանի մեկական գոլերն ապահովեցին «Արարատի» 5-0 հաշվով հաղթանակը և 7-1 հաշիվն ընդհանուր դիմակայությունում:

2-0՝ Փյունիկ, 2007թ.
- Եթե 36 տարվա հնության հաղթանակը շատերին կարող է այնքան էլ համոզիչ փաստարկ չթվալ, ապա կտեղափոխվենք ընդամենը երեք տարվա վաղեմության Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Դերրի Սիթի» մրցավեճ: Հայաստանի չեմպիոնը մրցակցի հարկի տակ 0-0 հանդիպումն ավարտելուց հետո Երևանում 2-0 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ հաջորդ փուլ: Այսօր կայանալիք խաղում Հայաստանի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից իռլանդացիների նկատմամբ տարած այդ հաղթանակին իրենց մասնակցությունն են ունեցել Լևոն Պաչաջյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Եդիգարյանը, Սարգիս Հովսեփյանը և խաղավերջում փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանը:

3-0՝ Հայաստանի երիտասարդական հավաքական, 2009-2010
- Իսկ հայ-իռլանդական վերջին դիմակայությունը, որը տեղի ունեցավ մինչև 21 տարեկանների հավաքականների միջև խաղում, թարմ է բոլորիս հիշողության մեջ: Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ հեթ-թրիկի և Հովհաննես Գոհարյանի փայլուն գոլի շնորհիվ մեր երիտասարդները 4-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան իռլանդացի իրենց հասակակիցների նկատմամբ, իսկ ահա 2010-ի մարտի երեքին Դուբլինում Հայաստանը 2-1 հաշվով հաղթանակ տարավ Լևոն Հայրապետյանի և Գևորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ:

Արդյունքում ստացվում է հետևյալ վիճակագրությունը: 6 խաղ, 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն: 15 խփած և երկու բաց թողած գոլ: Կարծես թե, այնքան էլ վատ չէ:

Հարմար կամ անհարմար - Թեև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը համարում է, որ սա բոլորովին այլ մակարդակի խաղ է և երիտասարդների հաղթանակները չեն կարող ինչ-որ բան նշանակել այսօր երեկոյան կայանալիք խաղից առաջ, այնուամենայնիվ նախորդ այս երեք դիմակայություններում համոզիչ հաղթանակներին եթե գումարենք նաև նման խաղաոճ ունեցող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ Հայաստանի հավաքաականի մրցավեճերի վիճակագրությունը (4 խաղ, երկու հաղթանակ, երկու ոչ-ոքի) ինչ-որ չափով լավատես լինելու իրավունք իսկապես ունենք: Եվ եթե «Իռլանդիան Հայաստանի համար հարմար մրցակից է» պնդումը չափազանց ինքնավստահ է թվում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 36-րդ հորիզոնականը զբաղեցնող հավաքականի հասցեին, ապա «Հայաստանն Իռլանդիայի համար անհարմար մրցակից է» համեստ պնդմամբ կարելի է Հայաստանի հավաքականից լավ մեկնարկ ակնկալել Եվրո-2012-ի ընտրական փուլում:

Հավանական կազմերը.

Հայաստան (4-2-3-1) Բերեզովսկի; Հովսեփյան, Արզումանյան, Մկոյան, Արտակ Եդիգարյան; Արթուր Եդիգարյան, Մկրտչյան; Պաչաջյան, Մխիթարյան, Մալաքյան; Մովսիսյան:

Իռլանդիա (4-4-2) Գիվեն; Օ՛Շի, Դանն, Սթ Լեդջեր, Քիլբեյն; Լոուրենս, Ուելեն, Գրին, ՄաքՔեդի; Քին, Դոյլ

Մրցավար` Ժոլտ Սաբո (Հունգարիա)

Քանի՞ միավոր կվաստակի Հայաստանը Իռլանդիայի և Մակեդոնիայի դեմ խաղերում:

  • 1 (33%, 110 Votes)
  • 4 (26%, 86 Votes)
  • 6 (21%, 72 Votes)
  • 3 (13%, 42 Votes)
  • 0 (5%, 18 Votes)
  • 2 (2%, 7 Votes)

Total Voters: 335

Loading ... Loading ...

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.