Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Thursday February 23rd 2012
......................................

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Super-liga111

Խմբերում առաջին 2 տեղերը զբաղեցնող և 1/4-եզրափակչում հանդիպող թիմերը որոշվում են Սուպեր Լիգա 2010 մրցաշարի կանոնակարգի 2.11 կետի համաձայն: Փեր ուշադրությանն ենք ներկայացնում կանոնակարգի 2.11 կետը.

2.11 Մրցաշարը անցկացվում է երկու փուլով` առաջին փուլում թիմերը վիճակահանությամբ բաժանվում են 4 ենթախմբերի /A, B, C, D  ենթախմբեր/ և խաղում են շրջանաձև կարգով մեկ շրջան:

Ենթախմբերում թիմերի գրաված տեղերը որոշվում է վաստակած միավորների ընդհանուր գումարով` հաղթանակի համար 3 միավոր, ոչ-ոքիի համար 1 միավոր, պարտության դեպքում  0 միավոր:

Երկու և ավելի թիմերի վաստակած հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ըստ չեմպիոնների լիգայի խմբաին փուլի կանոնակարգի: Առավելությունը տրվում է այն թիմին, որը հավակնորդ թիմի հետ հանդիպումներում`

1.            վաստակել է ավելի շատ միավոր

2.            ունի խփած և բաց թողաց գնդկների լավագույն տարբերություն

3.            բոլոր խաղերում ունի խփած և բաց թողած գնդակների տարբերություն

4.            վիճակահանությամբ:

Երկրորդ փուլ` ենթախմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կազմելով 8 թիմ դուրս են գալիս 1/4 -րդ եզրափակիչ, որտեղ մրցում են օլիմպիական մրցակարգով /պարտվողը դուրս է մնում մրցաշարից/`

A խմբի 1 տեղը խաղում է B խմբի 2 տեղի հետ

A խմբի  2 տեղը խաղում է B խմբի 1 տեղի հետ

C խմբի 1 տեղը խաղում է D խմբի 2 տեղի հետ

C խմբի  2 տեղը խաղում է D խմբի 1 տեղի հետ

1/2-րդ եզրափակի

1-ին զույգի հաղթողը խաղում է 4-րդ զույգի հաղթողի հետ

2-րդ զույգի հաղթողը խաղում է 3-րդ զույգի հաղթողի հետ

1/2-րդ եզրափակիչի հաղթողները խաղարկում են եզրափակիչ փուլում մրցաշարի գավաթը, իսկ պարտվողները պայքարում են երրորդ տեղի համար:

Երկրորդ փուլում խաղերը ոչ-ոքի ավարտվելու դեպքում` հաղթողին որոշելու համար  նշանակվում է լրացուցիչ խաղ 10 րոպե խաղաժամանակ, 2 խաղակեսով (5×5 րոպե` առանց ընդմիջման): Լրացուցիչ ժամանակում հավասար արդյունքի դեպքում նշանակվում են 5 հատ 6 մետրանոց  հարվածներ` ըստ “Ֆուտզալ խաղի կանոնների”: