Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Friday February 10th 2012
......................................

Կանոնակարգ


ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Հաստատում եմ` Կազմկոմիտե

Հաստատում եմ` ՀՖՖ

Սիրողական “Սուպեր Լիգա 2010” ֆուտզալի սիրողական մրցաշար

1.            ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Սույն Կանոնակարգով Կարգավորվում են`

  • Սիողական “Սուպեր Լիգա 2010” մրցաշարի կազմակերպման և անցկացման գործընթացը
  • թիմերի և ֆուտբոլիստների մասնակցելու պայմանները

1.2 Մրցաշարի նպատակն է` նպաստել ֆուտզալի հետագա զարգացմանը, պրոպագանդմանը և մասսայականությանը:

1.3 Մրցաշարի արդյունքում ի հայտ բերել մրցանակակիր թիմերին, լավագույն ֆուտբոլիստին և ռմբարկուին:

1.4 Մրցաշարի մասնակիցները պարտավորվում են առաջնորդվել սույն Կանոնակարգով, ցուցաբերել կարգապահություն, կազմակերպվածություն, հարգանք մրցակցի և սպասարկող խմբի /մրցավարների/ հանդեպ:

1.5 Մրցաշարը անց է կացնում համատեղ “ՏոտալՖուտբոլ.էյ.էմ” շաբաթագիրը:

1.6 Մրցաշարի  օպերատիվ ղեկավարումը իրականացնում է Կազմ.կոմիտեն հետևյալ կազմով`

  • 1. Հայկ Պետրոսյան
  • 2. Էդուարդ Միքայելյան

1.7 Կամզ.Կոմիտեի նստավայրն է ք.Երևան, Մ.Խոչենացի 28, հեռախոս + 374 10 562661;

2. ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1 Մրցաշարը անցկացվում է համաձայն “ֆուտզալ խաղի կանոնների”: Խաղի տևողությունը 50րոպե /25×25/ , 5 րոպե ընդմիջումով:

Խաղին մասնակցում են 5 խաղացող   /4 -ը  դաշտում և 1 դարպասապահ/: Փոխարինումները կատարվում են անսահմանափակ:

2.2 Մարզահագուստի գույների համընկման դեպքում կատարվում է վիճակահանություն:

2.3 Մրցաշարին կարող են մասնակցել կազմակերպությունների, հիմնարկ ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների սիրողական թիմերը և ֆուտբոլիստները, որոնք չեն մասնակցել ՀՖՖ-ի կողմից անցկացվող ՀՀ ֆուտբոլի և ֆուտզալի առաջնություններին սկսած 2007թ. հունվարի 1-ից:

2.4 Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն 17 տարին լրացած ֆուտբոլիստները:

2.5 Մրցաշարը անց է կացվում 2010 թ. մայիս-հունիս ամիսներին:

2.6 Մրցաշարի մասնակցության մուտքավճարն է 180000 դրամ / ներառյան ԱԱՀ/:

2.7 Մրցաշարի մասնակից կազմակերպությունները գրավոր հաստատում են իրենց մասնակցությունը մրցաշարին և ըստ հաշիվ ապրանքագրի 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում մուտքավճարը /մինչև վիճակահանությունը/:

2.8 Ընթացքում մրցաշարին մասնակցելուց  հրաժարվելու կամ թիմը հեռացնելու դեպքում մրցաշարի գումարը ետ չի վերադարձվում:

2.9 Մրցաշարին մասնակցելու համար թույլ ատրվում է հայտավորել մինչև 12 ֆուտբոլիստ և մինչև 2 ղեկավար:

2.10 Մրցաշարին մասնակցելու համար կազմակերպությունը ներկայացնում է թիմի հայտը` ստորագրված թիմը ներկացնողնող կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատված համապատասխան կնիքով: Յուրաքանչուր հայտավորվողի համար կստեղծվի սիրողական “Սուպեր Լիգա” մրցաշարարերի անհատական քարտ: Քարտի համար կազմ.կոմիտե ներկայացնել հայտավորված խաղացողի մեկ լուսանկար և անձնագիր:

2.11 Մրցաշարը անցկացվում է երկու փուլով` առաջին փուլում թիմերը վիճակահանությամբ բաժանվում են 4 ենթախմբերի /A, B, C, D  ենթախմբեր/ և խաղում են շրջանաձև կարգով մեկ շրջան:

Ենթախմբերում թիմերի գրաված տեղերը որոշվում է վաստակած միավորների ընդհանուր գումարով` հաղթանակի համար 3 միավոր, ոչ-ոքիի համար 1 միավոր, պարտության դեպքում  0 միավոր:

Երկու և ավելի թիմերի վաստակած հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ըստ չեմպիոնների լիգայի խմբաին փուլի կանոնակարգի: Առավելությունը տրվում է այն թիմին, որը հավակնորդ թիմի հետ հանդիպումներում`

1.            վաստակել է ավելի շատ միավոր

2.            ունի խփած և բաց թողաց գնդկների լավագույն տարբերություն

3.            բոլոր խաղերում ունի խփած և բաց թողած գնդակների տարբերություն

4.            վիճակահանությամբ:

Երկրորդ փուլ` ենթախմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կազմելով 8 թիմ դուրս են գալիս 1/4 -րդ եզրափակիչ, որտեղ մրցում են օլիմպիական մրցակարգով /պարտվողը դուրս է մնում մրցաշարից/`

A խմբի 1 տեղը խաղում է B խմբի 2 տեղի հետ

A խմբի  2 տեղը խաղում է B խմբի 1 տեղի հետ

C խմբի 1 տեղը խաղում է D խմբի 2 տեղի հետ

C խմբի  2 տեղը խաղում է D խմբի 1 տեղի հետ

1/2-րդ եզրափակի

1-ին զույգի հաղթողը խաղում է 4-րդ զույգի հաղթողի հետ

2-րդ զույգի հաղթողը խաղում է 3-րդ զույգի հաղթողի հետ

1/2-րդ եզրափակիչի հաղթողները խաղարկում են եզրափակիչ փուլում մրցաշարի գավաթը, իսկ պարտվողները պայքարում են երրորդ տեղի համար:

Երկրորդ փուլում խաղերը ոչ-ոքի ավարտվելու դեպքում` հաղթողին որոշելու համար  նշանակվում է լրացուցիչ խաղ 10 րոպե խաղա¬ժա¬մանակ, 2 խաղակեսով (5×5 րո¬պե` առանց ընդմիջման): Լրացուցիչ ժամանակում հավասար արդյունքի դեպքում նշա¬նակ¬վում են 5 հատ 6 մետրանոց  հարվածներª ըստ “Ֆուտզալ խա¬ղի կա¬նոն¬նե¬րի”:

2.12 Մրցաշարի անցկացման և ընթացքում ծագած բոլոր վիճելի հարցերը կարգավորվում են  կազմկոմիտեի կողմից:

3.ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

3.1 Խաղերի անցկացման համար մրցաշարի կազմկոմիտեն նշանակում է սպասարկող խումբ` մրցավար, 2-րդ մրցավար /ՀՖՖ-ից/:

3.2 Մրցավարը և/կամ 2-րդ մրցավարը պատասխանատու են արձանագրություններում    ընդգրկված  ֆուտբոլիստների մասնակցության քարտերի իսկությունը ստուգման համար:

3.3 Խաղից հետո մրցավարը արձանագրությունը ներկայացնում է մրցաշարի կազմկոմիտեին:

3.4 Մրցավարը պարտավոր է խաղի վերաբերյալ բողոքարկման պաշտոնական  հայտարարության դեպքում, խաղից անմիջապես հետո տեղեկացնել մրցակից թիմին և մրցաշարի  կազմկոմիտեին:

4. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐ

4.1 Խաղը բողոքարկելու դեպքում թիմը ներկայացնող  պաշտոնյա անձը պաշտոնապես դիմում է խաղի մրցավարին, նշում է կատարում  խաղի արձանագրության համապատասխան բաժնում:

4.2 Բողոքարկող թիմը խաղի ավարտից հետո  հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հիմնավորված բողոքարկումը ներկայացնի մրցաշարի կազմակերպիչին: ՈՒշ ներկայացված բողոքարկումը չի ընդունվում:

4.3 Քննարկման  ենթակա չեն ոչ սահմանված կարգով տրված, ինչպես նաև մրցավարի կայացրած փաստացի որոշումները:

5. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

5.1 Առաջին տեղ զբաղեցրած թիմին շնորհվում է 2010թ Սիրողական “Սուպեր լիգա” մրցաշարի հաղթողի կոչում, թիմը   պարգևատրվում է գավաթով և հուշադիպլոմով:

5.2 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը  պարգևատրվում են համապատասխան կարգի հուշադիպլոմներով:

5.3Լավագույն խաղացողը և ռմբարկուն պարգևատրվում են հուշանվերներով և հուշադիպլոմներով  /Լավագույն խաղացողը ընտրվում է կազմկոմիտեի կողմից/:

6.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ , ԽԱԽՏՈՒՄՆԵՐ և ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

6.1 Խաղին անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում թիմին գրանցվում է “տեխնիկական”  պարտություն 0:6 հաշվով, մրցակցին շնորհվում է §տեխնիկական¦ հաղթանակ 6:0 հաշվով:

6.2 Մրցաշարում 2 տեխնիկական պարտություն ստացած թիմը դուրս է մնում հետագա պայքարից:

6.3 Խաղին թիմերի ուշանալու  դեպքում մրցավարը սպասում է 20 րոպե:

6.4 Որակազրկված կամ չհայտավորված ֆուտբոլիստի խաղին մասնակցելու դեպքում թիմին      գրանցվում է “տեխնիկական” պարտություն 0:6 հաշվով, մրցակիցին շնորհվում “տեխնիկական” հաղթանակ 6:0 հաշվով:

6.5 Առանց մրցավարի թուլտվության, խաղադաշտից թիմի հեռանալու դեպքում` թիմին գրանցվում է “տեխնիկական”  պարտություն 0:6 հաշվով, մրցակիցին շնորհվում է “տեխնիկական” հաղթանակ 6:0 հաշվով:

6.6 Եթե մրցակից 2 թիմերի խաղացողների մեղքով խաղը մնում է անավարտ,2 թիմերին գրանցվում է §տեխնիկական¦   պարտություն 0:6 հաշվով:

6.7 Խաղի ընթացքում անպարկեշտ, անվայել վարքագծի և ոչ սպորտային պահվածքի համար  մրցավարը ֆուտբոլիստին հեռացրել է խաղահրապարակից, խաղացողը որակազրկվում է 2 խաղով:

6.8 Առաջին 3 զգուշացում /դեղին քարտ/  ստանալու դեպքում ֆուտբոլիստը զրկվում է հաջորդ խաղին   մասնակցելու իրավունքից:

6.9 Նույն խաղում 2 զգուշացում ստանալու դեպքում, որի հետևանքով հեռացվում է խաղահրապարակից, ֆուտբոլիստը  որակազրկվում է 1 խաղով:

6.10 Մրցակցի դարպասը գրավելու բացահայտ հնարավորությունն արգելված միջոցներով խոչնդոտելու դեպքուն, գնդակը միտումնավոր  ձեռքով  բռնելու կամ մրցակցին հարվածելու միջոցով, որի §համար¦ ֆուտբոլիստը հեռացվում է խաղահրապարակից, ֆւտբոլիստը որակազրկվում է մեկ խաղով:

6.11 Կարգապահական այլ խախտումները քննարկվում են կազմկոմիտեի կողմից, որոնց համար  նախատեսվում է պատժամիջոց` մինչև 3 խաղ:

6.12 Չհայտավորված ֆուտբոլիստի խաղին մասնակցելու դեպքում թիմը հեռացվում է մրցաշարից:

7. ԱՅԼ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

7.1 Դարպասապահի վերնաշապիկի գույնը  պետք է տարբերվի մրցավարների վերնաշապիկի   գույնից:

7.2 Խաղի ժամանակ բուժանձնակազմը, ոստիկանության վերակարգը և խաղը անցկացնելու գնդակները ինչպես նաև պարգևատրումները հոգում է մրցաշարի   կազմակերպիչը:

7.3 Խաղի ընթացքում տեխնիկական գոտում գտնվելու իրավունք ունեն միայն արձանագրությունում նշված անձիք:

7.4 Տեխնիկական գոտում թիմի որևէ հայտավորված ղեկավարի բացակայության դեպքում խաղը չի անցկացվում:

7.5 Ֆուտբոլիստների մարզահագուստը պետք է համապատասխանի “Ֆուտզալի խաղի կանոնների” պահանջներին:

7.6 Խաղացողներին արգելվում է խաղի ժամանակ կրել ցանկացած տիպի զարդեղեն:

7.7 Խաղը վարող սպասարկող խումբը /մրցավարները/ նշանակվում է կազմ.կոմիտեի կողմից:

7.8 Թիմերի պահանջով /խնդրանքով/ Սպասարկող խումբ չի նշանակվում:

7.9 Ֆուտբոլիստների առողջական վիճակի համապատասխանությունը կրում է թիմը ներկայացնող կազմակերպությունը:

ԿազմԿոմիտեի նախագահ  Հայկ Պետրոսյան /

Ստորագրություն   /                                    /

Կ.Տ

________________________________________________________________________________

ք.Երևան 0018, Մ.Խորենացի 28,Հեռ.` 010 562 661; Բջջ.` 094 501501; Էլ. փոստ` info@totalfootball.am